Բուսաբանական այգում անչափահաս դստերն ապտակած մայրը հրավիրվել է ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հոկտեմբերի 12-ին համացանցում եւ լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երեւանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաեւ տեսանյութ:
Այս կապակցությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝ այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երեւանի Բուսաբանական այգում, էքսկուրսիայի ժամանակ, ապտակել է անչափահաս դստերը՝ Երեւանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։
Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»: