Միջազգային կոալիցիայի ուժերն ավիահարվածներ են հասցրել Հալեպում. խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը Հալեպի Հասսաջեկա գյուղի շրջանում ավիահարվածներ են հասցրել: 6 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին, ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, հայտնել են Սիրիայում կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվան սպասում է ԱՄՆ-ի արձագանքին:

ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ ավիահարվածին մասնակցել են Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ընդ որում, Բրյուսելում հերքում են այն հաղորդագրությունները:

Ավիահարվածների արդյունքում բնակելի տներ են ոչնչացվել, 4 մարդ վնասվածք է ստացել:




Լրահոս