Սեյրան Օհանյանի կինը պատրաստում է դիմում գրել, չի ուզում աշխատել նոր նախարարի հետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է, որ թերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, և ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաև իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:

Ալթունյանն ասել է` որոշումը Ձերն է: Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,- «գրե՞լ է նա ազատման դիմում» մեր հարցին ի պատասխան, ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս