Շաբաթ օրը գիշերը Յամալում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, փոխանցում է Gazeta.ru-ն: Հստակեցված տեղեկությունների համաձայն՝ 19 մարդ է զոհվել: Ուղղաթիռում 22 մարդ է գտնվել՝ 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի մասին հայտնել է անձակազմի հրամանատարը: «Ինքնաթիռի հրամանատարը կապի է դուրս եկել և հայտնել վթարային վայրէջքի մասին, ինչպես նաև հայտնել, որ կան ողջ մնացածներ, դրանից հետո կապն ընդհատվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ փրկարարական աշխատանքներին 140 փրկարար և տեխնիկայի 20 միավոր է մասնակցել: