MLS-ը տուգանել է կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային մասնակցելուց հրաժարվելու համար: Տուգանքի չափը, սակայն չի հրապարակվում:
38-ամյա ֆուտբոլիստը պահանջել էր, որ իրեն չհայտավորեն «Տորոնտո»-ի դեմ MLS-ի կանոնավոր առաջնության նախավերջին տուրի խաղին (2:2): Դրոգբան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իմացել է, որ չի ընդգրկվելու մեկնարկային կազմում:
Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Լոնդոնի «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստը կարող է լքել կանադական ակումբը, քանի որ կոնֆլիկտ ունի «Մոնրեալ Իմփեքթի» գլխավոր մարզիչ Մաուրո Բյելոյի հետ: