ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱՕԿ նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ քննարկել է կողմնակալ մրցավարներին պատասխանատվության ենթարկելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի և Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ:

Երկարատև զրույցի ընթացքում կողմերը քննարկել են համաշխարհային սպորտում առկա խնդիրները: Գագիկ Ծառուկյանն առաջնահերթ է համարել հատկապես արդար մրցակցության և մրցավարության հարցը՝ ընդգծելով, որ պետք է դրա դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմներ գտնել:

«Կողմնակալ վերաբերմունք դրսևորած մրցավարները պետք է խստագույնս պատժվեն»,-շեշտել է Գագիկ Ծառուկյանը: Շեյխ Ալ Սաբահը վստահեցրել է, որ խնդիրը կբարձրաձայնի համաշխարհային սպորտի ամենաբարձր օղակներում




Լրահոս