Երբ Վազգեն Սարգսյանը պետք է վարչապետ դառնար, ես ասում էի` պետք չի. Արամ Սարգսյանը` հոկտեմբերի 27-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ հայտնի էր հոկտեմբերի 28-ին, դժբախտաբար ՀՀ-ն որպես պետություն, իր արդարադատությամբ որևէ բան չավելացրեց, այն էլ ավելի կասկածները խորացրեց: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, այս մասին նշեց ահաբեկչության հետևանքով սպանված Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, հենց գործող իշխանությունն է մեղավոր, որ մինչև այժմ հարցականներ կան առկա: «Իրենք կարող էին օժանդակել գործի ամբողջական բացահայտմանը և ես իրենց մեղադրում եմ, որ իրենք իշխանություն ունենալով հանդերձ, այդ գործը կոծկեցին», – նշեց նա:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի մասին և հարցին`  ինչ կլիներ, եթե նա այսօր ողջ լիներ, Արամ Սարգսյանը նշեց. «Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի: Ես պատանեկության տարիներին ամեն ինչում հետևել եմ իրեն: Երբ որ ինքը պետք է վարչապետ դառնար, ես այն եզակի մարդկանցից էի, որ իրենց ասում էի`  պետք չի»:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Մանրամասները`  տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս