4-րդ բանակային զորամիավորումն ամփոփել է երրորդ եռամսյակի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 4-րդ բանակային զորամիավորման Ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:

Մարտական և զորահավաքային, շտաբների, մարտական հերթապահության, օպերատիվ և մարտական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի պահպանման, դրանց մարտական կիրառման պատրաստության վիճակի, ուսումնանյութական բազայի, սպաների և զինծառայողների մասնագիտական պատրաստվածության, եռամսյակի ընթացքում անձնակազմի կարգապահության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկացացրել զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները:

Ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են նաև հոկտեմբեր ամսին ենթակա զորամասերի հետ անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունների արդյունքները, կատարվել են համապատասխան եզրահանգումներ:

Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը և ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը եռամսյակի ընթացքում արձանագրված առաջընթացը, մատնանշել տեղ գտած թերություններն ու դրանց շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները: Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն է հայտնել ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող զինծառայողներին և ցուցումներ տվել մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:




Լրահոս