![](https://armlur.am/wp-content/uploads/2016/11/d6a340942abe25d390e298d5de68a5b7.jpg)
Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի նկատմամբ իրականացված գործողությունների շրջանակներում ձերբակալվել է պարբերականի գլխավոր խմբագիր և խորհրդական, հայտնի լրագրող Կադրի Գյուրսելը:
Ինչպես հայտնում է Milliyet-ը, ոստիկանները գյուլենականների հետապնդման ակցիայի շրջանակներում Cumhuriyet-ի 13 աշխատակցի են ձերբակալել, այդ թվում՝ գլխավոր խմբագիր և խորհրդական Կադրի Գյուրսելին:
Նշենք, որ Գյուրսելը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Իր հոդվածներից մեկում նա կոչ է անում ադրբեջանցիների մոռանալ Ղարաբաղի մասին: Երևան կատարած այցի ժամանակ նա ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: