Գարեթ Բեյլի ամենաարագ գոլը «Ռեալ»-ի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բացել է «Լեգիա»-ի հետ հանդիպման հաշիվը:

Գործընկերների փոխանցումների շնորհիվ Բեյլը հիանալի հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Գոլն արձանագրվել է հանդիպման մեկնարկից 55 վայրկյան անց:

Այսպիսով, Բեյլը դարձել է «Ռեալ»-ի ամենաարագ գոլի հեղինակը ՉԼ-ում: Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի Քարիմ Բենզեմային, որից պահանջվել է 83 վայրկյան:




Լրահոս