«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում շարունակում է գրանված լինել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գործակալությունում գրանցված է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ 2016-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած համագումարում Արթուր Բաղդասարյանը ընտրվել էր ՀՎԿ նախագահ։
ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է, որ Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից։ Իսկ ՕԵԿ-ը չի կարող լուծարվել, քանի որ ԱԺ-ում համանուն կուսակցություն ունի։ Պարզվում է՝ այդ կուսակցությունն այժմ ղեկավարում է ոմն Զորի Ավետիսյան։
Հիշեցնենք, Կուսակցությունների մասին օրենքում կուսակցության նախագահը ընտրվում է համագումարում։ Հարցին՝ երբ է տեղի ունեցել ՕԵԿ համագումարը, ՀՎԿ խոսնակը պատասխանել է. «Մասշտաբային համագումար չի եղել, ամեն ինչ եղել է օրենքի պահանջներն համաձայն։ 2017թ. ԱԺ ընտրություններից հետո ՕԵԿ-ը կդադարեցնի իր գործունեությունը, կլուծարվի»։
Հիշեցնենք, որ ՀՎ կուսակցությունը հիմնադրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ջանքերով։ Քաղաքական մեկնաբանների գնահատմամբ՝ այդ կուսակցության ծնունդով Բաղդասարյանը ցանկանում է մաքրել իր անունը 2008-ից հետո ՕԵԿ-ի վրա մնացած սեւ բիծը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: