ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս չգիտի, թե ինչ ձևով ՌԴ նախագահը կշնորհավորի ԱՄՆ նորընտիր նախագահին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գոյություն ունեն ամենատարբեր ֆորմատներ: Շնորհավորական հեռագիրն ամենատարածվածն է դիվանագիտական պրակտիկայում, հաճախ հենց այդ միջոցին են հետևում»,-ասել է Պեսկովը:
Պեսկովն ընդգծել է, որ չպետք է առաջ անցնել մինչև քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումը:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան հետևում է ԱՄՆ նախագահի ընտրություններին: