Առողջապահության նախարարն Լեւոն Ալթունյանն այսօր պետք է ընդունի մահացած ծննդկանների հարազատներին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել էր ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
ArmLur.am-ը Անահիտ Հայթայնից հետաքրքրվեց, թե արդյոք մահացած ծննդկանների հարազատների հետ Լևոն Ալթունյանը հանդիպել է, թե ոչ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս հանդիպումը տեղի չի ունեցել: Այն տեղի կունենա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարն այսօր ընդունելու է վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին։