Արթուր Բաղդասարյանի հայրը վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններոմ Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կայքի փոխանցմամբ` դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը եղել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը։

656f7f916bca99bfa8d6874970686119

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս