Ինչու են Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի դրամական միջոցները նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը նշել էր, որ տարեցտարի իր դրամական միջոցները նվազել են, որովհետեւ ինքը ղեկավարում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան, եւ կամա թե ակամա բազմաթիվ ծախսեր են առաջանում բռնցքամարտիկներին ճիշտ ճանապարհի վրա դնելու, մարզիկներին ֆինանսավորելու համար:

«Ժողովուրդ»-ը Գեւորգյանի ներկայացրած հայտարարագրերից փորձեց պարզել՝ որքանով են նվազել պատգամավորի դրամական միջոցները: 2012 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո Գեւորգյանը հայտարարագրել է երկու մարդատար մեքենա, 43 մլն դրամ, 239 հազար եվրո եւ 945 հազար դոլար դրամական միջոց: 2015 թվականին ներկայացրած հայտարարագրում Գեւորգյանը շարժական գույք չի հայտարարագրել, դրամական միջոցներն էլ կազմել են ավելի քան 705 հազար եվրո, 230 հազար դոլար, 27 միլիոն դրամ:

Ստացվում է, որ 4 տարիների ընթացքում Գեւորգյանի դրամական միջոցները նվազել մոտ 500 հազար եվրոյով, մոտ 30 մլն դրամով եւ ավելի քան 700 հազար դոլարով: 2015-ին Գեւորգյանը չի հայտարարագրել որեւէ մեքենա: Բայց ի տարբերություն 2012-ի՝ 2015-ին Գեւորգյանի եկամուտը աճել է: Եթե 2012-ին եղել է մոտ 4 մլն դրամ, ապա 2015-ին կազմել է 15 մլն դրամ:




Լրահոս