«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հոկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Վահագն Կարապետյանի հետ եւ գնել տեսաֆիլմեր, ինչի համար պետբյուջեից հատկացվել է 2 մլն 250 հազար դրամ:
Նշենք, որ «Հաղթահարելով դժվարությունները» ֆիլմ-ձեռնարկ տեսաֆիլմը հանդիսանում է «Սովորում ենք միասին» ֆիլմաշարի թվով 5-րդ ֆիլմը: Այն ներկայացնում է Հայաստանի կրթական համակարգում ներառական կրթության ներդրման շուրջ 10 տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքը: Ֆիլմում ցուցադրվում են ներառված երեխաների ուսումնական շրջանի անցած ուղին, ճակատագիրը:
Ֆիլմի ցուցադրումը նախատեվում է հանրակրթական դպրոցների մանկավարժների, ծնողներիհամար եւ նպատակ ունի ներկայացնել ներառական կրթության արդյունքները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ տեսաֆիլմի օրինակները բազմացվել են եւ առաքվել ՀՀ մարզեր: Հետաքրքիր է՝ տեսաֆիլմը ինչ-որ հետեւանք թողե՞լ է կրթության որակի բարձրացման վրա, թե՞ ոչ: