Դեպի ՌԴ արտահանման աճի համար արտադրել է պետք, տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել. ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելն իսկապես ճիշտ որոշում էր: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, նշելով, որ այդպես կարծելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան:

«ՀՀ-ն մշտապես սերտ է համագործակցել ՌԴ-ի հետ և այդ առումով ընդհանուր ճակատագիր է միասին լինել տնտեսական առումով: Տնտեսական հարաբերությունները պետք է զարգացնել, այլ ոչ թե փչացնել», – նշեց նա:
Լեպեխինի խոսքով` զարգացման առումով բազմաթիվ տեսակետներ կան: Նա նշեց, թե արտահանումը չի կարող միանգամից զարգանալ և դրա համար ժամանակ է պետք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս