Խորամանկություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել կոշիկ գնելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ նոր կոշիկ գնելիս մենք մոռանում ենք հարմարավետության և նաև այն մասին, որ այդ կոշիիկը մենք պետք է կրենք ամենաքիչը մեկ սեզոն: Հենց այդ պաշտճառով էլ կոշիկը պետք է մաքսիմալ կերպով հարմար լիտի ոտքերի համար:

Որպեսզի դուք ընտրեք ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ կոշիկ, Ձեզ կօգնեն այս ոսկե խորհուրդները:

1. Ավելի ճիշտ է կոշիկ գնել երեկոյան

Այս խորհուրդը մի փոքր տարօրինակ է հնչում, նաև ով կցանկանա հոգնած ժամանակ գնալ խանութներով: Սակայ ճիշտ է կոշիկ գնել հենց երեկոյան: օրվա վերջոիմ ոտքերը մեծանում են, իսկ դա նշանակում է, որ այն կոշիկը, որը Ձեր ոտքերի համար առավոտյան հարմար է եղել, երեկոյան կարող է սեղմել:

Փորձելը պարտադիր է

Տարբեր արտադրողների համար չափսերի առումով ստանդարտները կարող են տարբեր լինել: Դա նշանակում է, որ ձեզ դուր եկած կոշիկը գնելուց առաջ անպայման փորձելէ  պետք:

Կոշիկն ընտրեք մեծ ոտքին համապատասխան

Ծիծաղելի է հնչում, սակայն շատ մարդկանց մոտ մեկ ոտքը մեծ է մյուսից: Այդ պատճառով պետք է այնպիսի կոշիկ ընտրել, որում երկու ոտքերի համար էլ հարմար կլինի:

Ընտրեք կոշիկ առիթին համապատասխան

Կոշիկ ընտրելիս, պետք է հստակ իմանալ, թե ինչ նպատակով ես այն գնում և, թե որտեղ ես կրելու: Օրինակ, եթե այն պետք է կրեք ողջ օրը, ապա ցանկալի չէ, որ կրունկները շատ բարձր լինեն:

Ոտքերը մեծանում են

Հիշեք այն մասին, որ ձեր ոտքերը կարող են ավելի երկար և լայն դառնալ, դրա համար երկու տարին մեկ չափեք այն:




Լրահոս