Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն երեկ` ժամը 19։40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին երեխայի տատը հայտնել է, որ վերջինս ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել և դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո էլ երեխային մահացած են գտել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տղան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և ապրում էր մոր և տատի հետ: Գյուղապետ Արտաշես Գրիգորյանից տեղեկացանք, որ երեխայի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: