Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը:

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ շփումները:

Հանդիպմանը շոշափվել են առեւտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ, եւ ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության եւ սերտ շփումների կարեւորությունը:

Զրույցի ընթացքում շոշափվել է Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալ յանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը:

Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանըե,- ի պատասխան նշել է Վալենտինա Մատվիենկոն:

Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին` ՀՀԿ կանանց համաժողովին ուղղված ուղերձի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ ԴԽ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ, Միջխորհրդարանական միության նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:




Լրահոս