Հացի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Ծավալների անկումը ուշագրավ է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ժողովրդագրության տեսանկյունից: Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած՝ արտագաղթի հետեւանքների արտահայտությունն է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հունվար-հոկտեմբեր նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Եթե 2015 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել է ավելի քան 237 հազար տոննա հաց, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ավելի քան 232 հազար տոննա:

 




Լրահոս