Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է 1.3մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 28.11-02.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.03մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 1.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 550.0հազ.դրամով և հաշվարկվել է 1.3մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի և 3.3խմ թափուկ վառելափայտի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 224.4հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 126.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթը ընթացքի մեջ է:
Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է 0.7 խմ կտրտված փայտանյութ:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հատված 9 ծառերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 801.24հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 81 հատ /73.0կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որսված 2 այծյամ, որից՝
Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է որսագողության դեպք՝ որսված 2 այծյամ, մորթազերծված և կտրտված վիճակում, ընդհանուր 15.8կգ քաշով: Նյութերը գտնվում են հետաքննության մարմնում:

Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 61 հատ (61.0 կգ) <<սիգ>> թարմ ձուկ, ինչը հանձնվել է Գիշերօթիկ դպրոցներին:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ /12.0կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:
Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության 1 դեպք, հաշվարկվել է 10.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից որսագողության դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0հազ.դրամով. որից՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 11 վարչական տուգանքի որոշում 850.0հազ.դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 7 որոշում՝ 424.0 հազ.դրամ ընդհանուր գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4մլն.դրամ:




Լրահոս