Բանկերն ու մաքսային մարմինները կգործեն արտակարգ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՊԵԿ-ին: Հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, և, որպեսզի ապահովվի մաքսային մարմինների աշխատանքի անընդհատությունը, նա հանձնարարեց աշխատանքային ռեժիմի հստակ գրաֆիկ սահմանել ՝ ներառելով դեկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային և հունվար ամսվա տոնական օրերը:

«Պարոն Հարությունյան, սա շատ լավ առիթ է արտակարգ ռեժիմ սահմանելու համար, որ մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծվեն ներկրողների համար»,- նշեց նա: Կարեն Կարապետյանը դիմեց նաև ԿԲ նախագահին` հանձնարարելով տոնական օրերին և նախատոնական օրերի շաբաթ կիրակի օրերին բանկերի աշխատանքն ապահովել:




Լրահոս