2 հազար 746 սրտի վիրահատություն` պետպատվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2,746 քաղաքացի, որից 1,118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով,659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը` զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` 0-18 տարեկան երեխաներ։Նշենք, որ379 քաղաքացուսրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։

Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաև2.112 կորոնարոանգիոգրաֆիական հետազոտություն։

2016 թվականի տաս ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։




Լրահոս