Օբամայի ադմինիստրացիան պատասխան միջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատասխան միջոցների մասին` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության համար, գրում է The Washington Post-ը:

Պարբերականը գրում է, որ Օբամայի ադմինիստրացիան ավարտում է իր աշխատանքն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով: Դրանք նպատակ ունեն «պատժել Ռուսաստանին նախագահական ընտրություններին միջամտելու համար»:

Հաղորդվում է, որ խոսքը դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների մասին է:

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության վրա Ռուսաստանի կողմից իրականացված կիբերհարձակումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա:




Լրահոս