Կապանում սննդային թունավորմամբ 33-ամյա քաղաքացի և 2 երեխա է հոսպիտալացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1984 թ. ծնված Ալինա Ա.-ն, 2003 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և 2006 թ. ծնված Վարդան Հ.-ն:

Պարզվել, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 8-ին, ժամը 20-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր սնունդներ ուտելու հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս