«Վանաձոր-Քիմպրոմի» նախկին աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել Լոռու մարզպետարանի բակում՝ պահանջելով իրենց աշխատավարձերը: Շուրջ 100 աշխատակից գործարանից պահանջում է մարել աշխատած, բայց չվճարված աշխատավարձերն ու վերջնահաշվարկ կատարել:
Գործարանի ընդհանուր պարտքը նախկին աշխատակիցներին կազմում է 140 միլիոն դրամ: Աշխատակիցների հետ մարզպետարանի շենքի դիմաց հանդիպել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով հավաքվածներին հորդորել է չդիմել կտրուկ քայլերի:
Արթուր Նալբանդյանն առաջարկել է պարտատերերի ցուցակում առաջնահերթությունը տալ աշխատավարձի պարտքի մարմանը. առաջարկը կընդունվի, թե ոչ՝պարզ կդառնա առաջիկայում:
Թե ի՞նչ է ասել մարզպետը ցուցարարներին՝ ArmԼur.am-ի տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր