17.01.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  •  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 17-ին, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` կոմիտեի 2016 թ. գործունեության վերաբերյալ:

  • «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հյուրն է «Փոքրիկ Էյնշտեյն»-ի հիմնադիր տնօրեն Մարինա Գրիգորյանը:

Հունվարի 17-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝  երեխաների կողմից արված հայտնագործությունների օրվա կապակցությամբ (հունվարի 17-ը)

Բանախոսն է

Մարինա Գրիգորյանը – «Փոքրիկ Էյնշտեյն»-ի հիմնադիր տնօրեն

Թեման՝  «Ի՞նչ է արվում կամ ինչ չի՞ արվում Հայաստանում երեխաների գիտական միտքը եւ սերը դեպի գիտություն զարգացնելու ուղղությամբ. Ինչպիսի՞ն են «Փոքրիկ Էյնշտեյն»-ի դիտարկումները, առաջարկները և ձեռքբերումները»:

  •  Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը

Հունվարի 17-ին ժամը 12 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Թեման՝ Արտաքին և ներքին քաղաքականություն, 2016թ-ի ամփոփում, 2017 հեռանկարներ:

  • Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ասուլիսը

Հունվարի 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Ազգային արխիվի 2017 թվականի ծրագրերը` թվայնացում, հրատարակչական ծավալուն գործունեություն, մի շարք կարևոր փաստաթղթերի հրատարակում:

ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է քննարկում

Հունվարի 17-ին՝ ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի (հասցեն՝ Երեւան, Իտալիայի փող., 1) «Պիկասո» սրահում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սիրով հրավիրում է մասնակցելու «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2016 թվականի ԽԱՊԿ տարեկան զեկույցի ներկայացմանն ու քննարկմանը։ Անդրադարձ կկատարվի նաեւ 2016-ին  վարույթ ընդունված՝ լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերին։ Քննարկման բանախոսներն են ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը եւ իրավաբան Արա Ղազարյանը։

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ

  • Տեղի կունենա Կարո Եղնուկյանի գործով բողոքի քննությունը

Հունվարի 17-ին, ժամը 14։00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում տեցի կունենա Կարո Եղնուկյանին մեղադրանք առաջադրելուց հետո միջազգային պայմանագրերով երաշխավորված դատավարական ընթացակարգերի խախտման բողոքի քննությունը, նույն դատարանում ժամը 16։00-ին դատարանը քննելու է նաև 30․06․2016 թ. ոստիկանների կողմից Եղնուկյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստով քրեական գործ չհարուցելու քննիչի որոշման դեմ Եղնուկյանի բողոքի քննությունը: Նիստերը դռնբաց են։

  • Տեղի կունենա Սասնա ծուռ Արամ Մանուկյանի կալանքի երկարացման դատական նիստը։

Վաղը՝ հունվարի 17-ին, ժամը 14:20-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սասնա ծուռ Արամ Մանուկյանի կալանքի երկարացման դատական նիստը։ Վերջինս ներկա կլինի, նիստը՝ դռնփակ։ 




Լրահոս