ՍԱՊԾ-ը տոնական օրերին առևտրի 580 կետերում սննդամթերքի իրացման խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ Երևանի և հանրապետության բոլոր մարզերի առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրականացրել է հսկողության շրջայցեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

«Հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես` առանց սա հմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից, և նման խախտումները բացառելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ»,– ասաց նա

Նրա խոսքով` հաշվի առնելով ներմուծման և արտահանման ծավալների ավելացումը, ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աշխատել է սահմանային վերահսկողության հատուկ ռեժիմով ու հերթապահությամբ` ապահովելով սննդամթերքի ներմուծման և արտահանման անխափան ու արագ ընթացքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին:




Լրահոս