Victoria’s Secret-ի մոդելը ղարաբաղցի քեռի Միշային մեկ միլիոն ռուբլի է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Victoria’s Secret-ի սուպերմոդել Քսենիա Դելին  մեկ միլիոն ռուբլի է նվիրել անտուն Միխայիլ Գարիյանին, ով հայտնի է որպես քեռի Միշա, փոխանցում է Rusarminfo-ն:

Մոդելն անձամբ է գումարը փոխանցել քեռի Միշային:

Գումարը, որը հավաքվել է «Տուն քեռի Միշայի համար» բարեգործական ակցիայի շրջանակներում, կազմել է ավելի քան 1 միլիոն 760 հազար ռուբլի:

Քսենիա Դելին հայտնի ֆոտոմոդել է, 2012թ. նա հայտնվել է Playboy-ի շապիկին, ինչպես նաև մասնակցել GQ, Vogue և Harper`s Bazzar հեղինակավոր ամսագրերի ֆոտոսեսիաներում:

Քեռի Միշան տեղափոխվել է Կրասնոդար 1989թ., փրկվելով Լեռնային Ղարաբաղի պատերազմից, որտեղ կորցրել է ողջ ընտանիքին: Կրասնոդարում նա ապրել է իր ծանոթների և ընկերների մոտ, սակայն նրանցից շատերն արդեն ողջ չեն, և այժմ նա ապրելու տեղ չունի:




Լրահոս