Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո նրա մերձավորները հարվածի տակ են հայտնվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո Սիսիանի ՀՀԿ մարզային կառույցը նախօրեին նիստ է հրավիրել եւ փոխել կառույցի ղեկավար, Լիսկայի հովանավորյալ Սամվել Թանգյանին՝ ընտրելով Ջիվան Մարգարյանին։

Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը Սյունիքում Ջիվան Մարգարյանն է՝ էլցանցերի պետը, որը 2015-ին ղեկավարել է սահմանադրական հանրաքվեի Սիսիանի ԱՅՈ-ի շտաբը։ Շտաբի պետի թեկնածուների պակաս այդ շրջանում չկար, իսկ Սուրիկ Խաչատրյանը պայքարում էր Թանգյանի օգտին, սակայն ՀՀԿ-ում Ջիվան Մարգարյանի օգտին որոշում կայացրին։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հարվածի տակ են նաեւ Գորիսի քաղաքապետը, հիվանդանոցի տնօրենը եւ ուրիշներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս