![](https://armlur.am/wp-content/uploads/2016/11/armen-ashotyan-1.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։ Ավանդաբար շտաբի անդամները ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և իշխանության համար կարևոր պաշտոնների են նշանակվում։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավը համակարգելու են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը։
Եթե ընտրություններն առանց մեծ էքսցեսների և Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ընթանան՝ չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը, թեև այդ պաշտոնին հավակնում են նաև ԱԺ ներկա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: