Ընդամենը 10 րոպե է, որ նա հայտարարություն է արել, տեսնենք, թե ինչ կլինի: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձին, այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ կրկին պատգամավոր դառնալու ցանկություն ունի, սակայն չի ցանկանում խոսել այն մասին, թե ինչ կլիներ կամ չէր լինի, եթե Ծառուկյանը չվերադառնար: Մանուկյանը ընդգծեց, որ ամեն դեպքում ինքը կողմ էր Ծառուկյանի վերադարձին և կարծում է, որ դա ամենից առաջ հասարակության պահանջն էր:
Հարցին՝ դուք այս ընթացքում հանդիպել, զրուցել եք նրա հետ, Մանուկյանը նշեց. «Հանդիպել ենք, զրուցել ենք, մենք ընկերներ ենք, տարբեր թեմաներով զրուցում ենք»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Հավելենք նաև, որ 2015 թվականի փետրվարի 12-ից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանին «դուրս հրավիրեցին» քաղաքականությունից, Մանուկյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, սակայն հետո փոշմանել և հետ էր վերադարձրել դիմումը: