Ո՛չ քաղաքական ուժերը և ո՛չ էլ մասնագիտական հանձնաժողովը ոչինչ չեն որոշում. Հայկ Խանումյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:

Հիշեցնենք,որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս փետրվարին, երբ տեղի էր ունեցել խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցություն սահմանադրական փոփոխությունների հարցով, նա առաջարկել էր համապատասխան հանձնաժողով ստեղծել Ազգային ժողովին կից, սակայն այն մերժվել էր:

«Հետո իմացանք, որ Հանրապետության նախագահին կից ստեղծված հանձնաժողովի նախագահ է դարձել ԱԺ նախագահը, որն ի դեպ նույնպես դեմ էր այդ հանձնաժողովն ԱԺ կից ստեղծելուն: Գործընթացը պատկերացնում էինք այսպես. կլինեն քաղաքական ուժերի անընդհատ խորհրդակցություններ, տարբեր դրույթների հետ կապված նրանց մոտեցումները կսահմանվեին և հայեցակարգի, ապա նախագծի տեսք կստանային մասնագիտական հանձնաժողովի կողմից: Սակայն մի օր պարզվեց, որ ո՛չ քաղաքական ուժերը և ո՛չ էլ մասնագիտական հանձնաժողովը ոչինչ չեն որոշում», – նշեց նա` հիշեցնելով, որ ինքն արդեն իսկ դեմ է քվեարկել նախագծին:




Լրահոս