Արաբկիրում տղամարդը 12-րդ հարկից ընկել է և մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում այսօր  Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել:  ArmLur.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շտապօգնության կայանից 9:20 ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում կա տղամարդու դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝   ցած է ընկել։

Լուսնկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս