«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։ Մեզ հասած տեղեկություններով՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած զրույցում զգուշացրել է՝ եթե ընթացիկ տարում Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը չգլխավորի և չապահովի Երևանի քաղաքապետի պաշտոնը, ինքը՝ մեծ խմբով կհեռանա ՀՀԿ-ից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: