Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ընկերությունը կլուծարվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 25-ի որոշմամբ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2015 թվականի մայիսի 5-ին «Գլենդել Հիլզ»-ին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ պահանջելով բռնագանձել ավելի քան 138 մլն դրամ: Եւ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին դատարանը բավարարեց ՀԷՑ-ի պահանջը՝ ընկերությանը սնանկ ճանաչելով: Սակայն դա էլ չօգնեց, որ «Գլենդել Հիլզ»-ը մարի ՀԷՑ-ին ունեցած պարտքերը: