Վրաստանը չի՞ բացահայտելու «Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագրի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող բացահայտել Հայաստան ռուսական գազի տարանցման հարցով «Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագրի մանրամասները, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

«Վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել՝ համաձայնագրի մանրամասները հրապարակելու համար: Դա պետք է տեղի ունենա երկկողմ համաձայնության հիմքում: Ինչպես ես արդեն նշեցի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Տարբեր նամակներ ենք ստանում համաձայնագրի մանրամասները բացահայտելու մասին: Սակայն, կարծում եմ, որ նման համաձայնագրերը նորմալ, զարգացած երկրներում կոմերցիոն գաղտնիք են հանդիսանում»,-հայտարարել  է Կալաձեն:




Լրահոս