Արմավիրի քաղաքապետը` մարզպետի հակառակորդ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական կատարյալ քաոսային իրավիճակ է: Այս ընտրատարածքից ռեյտինգային ցուցակով ՀՀԿ–ն ներկայացնում է տեղի երիտասարդական թեւը` հանձին Նվեր Պետրոսյանի, ով մարզպետարանի աշխատակից է: Ի դեպ, նա ներկայացնում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մտերիմ շրջապատը: Սակայն ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով բոլոր հնարավոր միջոցներով արդեն իսկ փորձում է «չեզոքացնել» Նվերին:

Փաստորեն, քաղաքապետը դուրս է եկել մարզպետի դեմ: Այստեղ ՀՀԿ-ականների միջեւ թեժ պայքար է սպասվում:

Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս