Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորներից է. Պենտագոնի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Իրանին «ահաբեկչության գլխավոր հովանավոր» է անվանել, փոխանցում է Gazeta-ն:

«Ինչ վերաբերում է Իրանի խնդիրներին, ապա այդ պետությունը միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն է: Մենք պետք է  դա հասցնենք Իրանին»,-ասել է Մեթիսը:

Սակայն Պենտագոնի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ չի համարում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության  մեծացումը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Ի պատասխան դրա՝ Իրանը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել:




Լրահոս