Իրանը երբեք չի առանձնացել ահաբեկիչների հետ կապով. Լավրովը պատասխանել է Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը երբեք չի առանձնացել «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների հետ կապով, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Այսպիսով Լավրովը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Ավելի վաղ Թրամփն Իրանն «ահաբեկչական համար մեկ պետություն» էր անվանել և հայտարարել , որ Իրանը հովանավորում է ահաբեկիչներին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանը մեծ ներդրում ունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը համամիտ չէ Թրամփի կարծիքի հետ:




Լրահոս