Ինչպես հայտնի է` երեկ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին միայն այն բանի համար, որ նա եղել էր Ղարաբաղում եւ դրական էր արտահայտվել Արցախի մասին: ArmLur.am-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց` ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները և հենց պատգամավորը` որպես հանձնաժողովի անդամ` Լապշինի արտահանձնումը թույլ չտալու համար:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և դիվանագիտական կորպուսը հնարավոր ամեն ինչ արել է` դա թույլ չտալու համար, սակայն, նրա խոսքով, այդ քայլերը եղել են ոչ հրապարակային: Պատգամավորը ընդգծեց, որ այս առումով ՀՀ քայլերը պետք է հստակ լինեն:
«Պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր: ՀՀ-ն, որպես հավատարիմ անդամ ՀԱՊԿ, ԵՏՄ, մենք բոլորս պետք է ուղերձ հղենք, որ Հայաստանի ներգրավածությունն այդ կառույցներում պայմանավորված է Ռուսաստանի հետ առկա դաշնակցային հարաբերություններում», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան