Շիրակի դաշնակցական մարզպետը փոխել է իր խորհրդականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախօրեին աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետի խորհրդական Վազգեն Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, այս պաշտոնին նշանակվել էր դեռեւս 2010 թվականին` նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի օրոք, հետո աշխատել մյուս մարզպետի` Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վ. Հարությունյանի աշխատանքից ազատվելուց հետո խորհրդական է նշանակվել Կառլեն Աբրահամյանը, որը մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետն է եղել:

Կառլեն Աբրահամյան

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան այսպես մեկնաբանեց կատարվածը. «Մենք ունենք խոշորացված համայնքներ, որոնց խնդիրները մշտական պետք է լինեն մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Իսկ Կառլեն Աբրահամյանը, որին նշանակել եմ երկար տարիների փորձ ունի այս ոլորտում աշխատելու: Ես գոհ եմ Վազգեն Հարությունյանից, մենք հանգիստ աշխատել ենք եւ որեւէ խնդիր չի եղել»:




Լրահոս