Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` «Բենֆիկայի» դեմ խաղում կրած պարտությունից (0:1) հետո նշել է, որ իր թիմը լավ խաղ էր ցույց տվել, չնայած պարտությանը:
««Բորուսիան» ոչ թե լավ, այլ հիանալի էր խաղում: Հազվադեպ է պատահում այսպես, որ թիմերից մեկն այսքան լավ տեսք ունի, բայց հաղթի մյուս թիմը:
Չնայած դառը պարտությանը, ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Այժմ պետք է նախապատրաստվենք պատասխան խաղին», -նշել է նա: