Հավելված, որը լուսանկարի միջոցով հաշվում է սննդի կալորիաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sony ընկերությունը թողարկել է Lifelog հավելվածը, որը կարողանում է սահմանել սննդի կալորիականությունը լուսանկարի միջոցով, փոխանցում է NDTV-ն:

Դրա համար անհրաժեշտ է պարզապես լուսանկարել սնունդը, իսկ հավելվածը կալորիականությունը հաշվում է ավտոմատ:

Հավելվածը կարող է ոչ միայն հաշվել կալորիաները, այլև օգտակար խորհուրդներ տալ այն դեպքում, եթե օգտատերն իր մասին տեղեկություններ նշի, ինչպես նաև ցանկալի նպատակներ, օրինակ՝ քաշի կորուստ:

Արդյունքում հավելվածը կարողանում է նվազեցնել վնասակար սննդի քանակությունն ու սահմանել օգտատիրոջ առողջ կենսակերպը:

Նման ծրագիր Sony-ն մշակում է նաև բիզնեսի համար:




Լրահոս