Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության (NORAD) հրամանատարությունը F-15 երկու կործանիչ է գործարկել՝ ինքնաթիռ «որսալու» համար, որը մոտեցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պալմ-Բիչ ձմեռային նստավայրին, փոխանցում է Fox News-ը:
Հաղորդվում է, ինքնաթիռի օդաչուն չի պատասխան դիսպետչերի պահանջին: «Ինքնաթիռի որսումը նպատակ ուներ ստիպել անհայտ ինքնաթիռին վերականգնել կապը քաղաքացիական ավիացիայի Դաշնային վարչության դիսպետչերների հետ և օդաչուին ստիպել հետևել ցուցումներին՝ անվտանգ վայրէջք կատարելու համար»,-ասվում է NORAD-ի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ հաջողվել է կոնտակտ հաստատել ինքնաթիռի հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփի ավտոշարասյան ուղղությամբ քարեր են նետել: