Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
Որոշումը կայացվել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման արդյունքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգի երկկողմ ակտուալ հարցեր, նախապատրաստվում է Ռուսաստան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այցը»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: