Արդեն հայտնել ենք, որ Ազատության հրապարակից` ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի երթ է մեկնարկել:
Երթի մասնակցիները շարժվում են դեպի Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ը:
Նշենք, որ ի պաշտպանություն «Հաց բերողի» երթին մասնակցում են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ դա քաղաքական պատվեր է, քաղաքական ձերբակալություն:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որ անձի առևանգման և սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան: