Կադրային նշանակումներ Հարկադիր կատարման ծառայությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:

Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանըփոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին:
Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանըփոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին:

Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Գևորգ Տեր-Ղազարյանը փոխադրման կարգովնշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:




Լրահոս