Եթե Սամվել Բաբայանը և Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքը, պետք է ներողություն խնդրեն. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանն իրենց արած հայտարարությունների համար պետք է  դաշինքից ներողություն խնդրեն: Պատգամավորն այս մասին նշեց ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը իշխանությունների կողմից չի կառավարվում՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն է և Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել իշխանությունների հետ:

«Եթե պարոնայք Սամվել Բաբայանը և Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքը, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող եմ նրանց առաջարկել՝ ներողություն խնդրելն է: Եթե իրենց ասածները նրանք կարող են հիմնավորել, ապա թող հիմնավորեն, եթե ոչ՝ նման հայտարարություններին մեր վերաբերմունքը կլինի համարժեք»,-հավելեց նա:




Լրահոս